Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում գնդակով հարվածներ է փոխանակել ԱԱ-2018-ի խորհրդանիշ «Զաբիվակա» գայլի հետ (տեսանյութ)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, Մոսկվա ժամանելուն պես օդանավակայանում պաշտոնական անձանց հետ միասին դիմավորել է նաև Ռուսաստանում մեկնարկող ֆուտբոլի աշխարհի առաջնության խորհրդանիշ «Զաբիվակա» գայլը: Ինչպես հաղորդում է Мир 24 հեռուստաալիքը, «Մունդիալ-2018»-ի խորհրդանիշը գրկախառնվել է Փաշինյանի հետ, իսկ ջերմ ընդունելությունից հետո նրանք միմյանց ողջունել են՝ գնդակով հարվածներ փոխանակելով: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ երկօրյա այցով Մոսկվա է մեկնել՝ մասնակցելու ԱԱ-2018-ի բացման արարողությանը, որը կայանալու է վաղը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.