Թրամփը լրատվամիջոցներին մեղադրել է ԿԺԴՀ-ի հետ պայմանագրի նշանակությունը նվազեցնելու փորձերում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի Twitter-ի իր էջում նշել է, որ մի շարք ամերիկյան լրատվամիջոցներ ցանկանում են նվազեցնել ԿԺԴՀ-ի հետ իր պայմանավորվածությունների կարեւորությունը` նրանց անվանելով «ԱՄՆ-ի ամենամեծ թշնամին», հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ծիծաղելի  է հետեւել կեղծ լրատվամիջոցներին, հատկապես NBC եւ CNN հեռուստաալիքներին: Նրանք համառորեն փորձում են նվազեցնել Հյուսիսային Կորեայի հետ գործարքը: 500 օր առաջ նրանք կաղաչեին նման գործարքի մասին, այդ ժամանակ, թվում էր, թե պատերազմ կսկսվի: Մեր երկրի ամենամեծ թշնամին կեղծ լուրերն են, որոնք այդքան հեշտությամբ հրապարակվում են հիմարների կողմից », - գրել է ամերիկացի առաջնորդը: Թրամփը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հունիսի 12-ին Սինգապուրի Սենտոս կղզում հանդիպում են անցկացրել: Բանակցությունների ավարտից հետո կողմերը ստորագրել են համատեղ փաստաթուղթ՝ պարտավորվելով այն «ամբողջությամբ եւ առանց հապաղելու» իրականացնել:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.