Մխիթարյան. Իբրահիմովիչը հայկական խորոված ուտելուց հետո 3 գոլ խփեց

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է «Մանչեսթեր Յունայթեդում» նախկին թիմակից, շվեդ Զլատան Իբրահիմովիչի մասին պատմություն, որը ոչ ոք մինչեւ հիմա չի իմացել։ «Մի անգամ Մանչեսթերում Իբրահիմովիչի հետ գնացինք հայկական ռեստորան։ Զլատանը խորոված կերավ, իսկ երկու օր հետո Եվրոպայի լիգայում երեք գոլ խփեց «Սենթ Էթյենին»»։ Հայ ֆուտբոլիստը պատմել է նաեւ իր երազանքների մասին։ «Քիչ են երազանքներս։ Ամեն անգամ, երբ իրականացնում եմ մի երազանս, վերածնվում է մյուսը։ Ես երբեք կանգ չեմ առնում եւ չեմ բավարարվում ձեռքբերածով։ Առաջին երազանքս լավ մարդ լինելն է, երկրորդը՝ ընտանիքն ու երեխաները։ Մնացածը դրանց հետ կգան։ Այն ավտոմեքենան, որի մասին երազել եմ, արդեն ունեմ՝ Lamborghini Aventador։ Ամենօրյա ավտոմեքենաս Mercedes GLA–ն է։ Ինձ համար աշխարհի ամենալավ քաղաքը Երեւանն է։ Հայաստանում խորհուրդ կտամ լինել Խոր Վիրապում, Գառնի – Գեղարդում եւ Ղարաբաղում»,– Մխիթարյանի խոսքը մեջբերում է sports.ru–ն։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.