Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հրաժարական է տվել

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ հեռանում է իր զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հիշեցնելով, որ Կվիրիկաշվիլին վրաց կառավարությունը գլխավորել է 2013 թվականի հուլիսից: «Ես տեսնում եմ թիմի ոգին և որոշում եմ ընդունում՝ ինչպես թիմի ցանկացած ղեկավար. այսօր ես հեռանում եմ իմ պաշտոնից»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին արտահերթ ճեպազրույցի ժամանակ: Նախօրեին կայացել է «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության պատգամավորների հանդիպումը, որին մասնակցել են կուսակցության նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին և Կառավարության ղեկավար Կվիրիկաշվիլին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.