Դուք հերոսաբար պաշտպանեցիք Հ1-ին. Իվետա Տոնոյանը՝ ֆինանսների նախարարին

Այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում քննարկվում է 2017թ. ՀՀ բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը: «Դուք հերոսաբար պաշտպանեցիք Հանրային հեռուստաընկերությանը»,- դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով «Հ1»-ում 2 մլրդ դրամի չարաշահումների մասին լուրերին: Պատգամավորը հետաքրքրվեց, թե արձանագրված 170 մլն-ի չարաշահումները ո՞ր ոլորտներին էին վերաբերում. «Նաև կա տեղեկատվություն, որ այդ գումարը վերադարձվել է բյուջե, սակայն պահուստային ֆոնդից կրկին հատկացվել է Հանրային հեռուստաընկերությանը»: Մանրամասները՝ տեսանյութում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.