Երևանյան բնակարանում փրկարարները հայտնաբերել են քաղաքացու դին

Հունիսի 13-ին, ժամը 12:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարոնյան փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկը մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել բնակչի դին (ինքնությունը չի հաջողվել պարզել):
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.