Հայտնի է Կալիֆորնիան 3 նահանգի բաժանելու հարցով հանրաքվեի ամսաթիվը

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգը երեք առանձին նահանգների բաժանելու հարցով քվեարկությունը կանցկացվի նոյեմբերի 6-ին: Այս հայտարարությունն արել է Կալիֆորնիա նահանգի քարտուղար Ալեքս Պադիլան: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Fox News հեռուստաալիքին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկացի ներդրող Թիմ Դրեյպերի՝ Cal-3 կոչվող նախաձեռնությունն ավելի քան 600 հազար ստորագրություն է հավաքել, իսկ հանրաքվեի անցկացման համար անհրաժեշտ էր առնվազն 365.880 ձայն: Նշվում է, որ Դրեյպերի նախագիծը կենտրոնական, հարավային ու հյուսիսային նահանգների ձևավորում է նախատեսում: Նոր նահանգների անվանումները կորոշեն բնակիչները, այնուհետև Կոնգրեսը պետք է հաստատի նախագիծը: Հայտնի է, որ 2014 և 2016 թվականներին Դրեյպերն արդեն հանդես է եկել նման առաջարկներով, սակայն այն ժամանակ նրա նախաձեռնություններին բավականաչափ չեն աջակցել:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.