Պատշաճ պահպանության դեպքում հնարավոր է թույլատրել սիգի արդյունագործական որս Սևանա լճում. ԲՆ

Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ Սևանա լճի պահպանության, ապօրինի ձկնորսության հիմնախնդրի և արդյունագործական ձկնորսության հնարավորությունների վերաբերյալ, որին մասնակցել են ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբիրելյանը, «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը, Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտեմ Թարզյանը, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, ինչպես նաև նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ։ Այս մասին տեղեկացնում է ԲՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել է նաև ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տվյալները՝ Սևանա լճում ձկան պաշարներին և որսի արգելքի ժամանակահատվածների վերաբերյալ։ Ներկայացված գիտական ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա քննարկման մասնակիցները հնարավոր են համարել սահմանափակ չափաքանակով արդյունագործական որսի թույլտվությունը, սակայն դրա համար առաջին հերթին պետք է բացառվի, հատկապես տարվա այս ժամանակահատվածում, ոչ արդյունագործական մեծության /մինչև 500 գրամ/ ձկան որսը և արգելվի այդ նպատակով օգտագործվող որսագործիքների ներմուծումը Հայաստան։ Առաջնահերթ դիտարկվել են նաև Սևանա լճի խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներում հարակից համայնքների բնակիչների ներգրավման մեխանիզմները, որոնք հունիսի 8-ին քննարկվել էին նաև լճին հարակից համայնքների ներկայացուցիչների հետ։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.