Դատարանը պարտավորեցրել է Ջոլիին թույլ տալ երեխաներին ավելի շատ շփվել Բրեդ Փիթի հետ

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ամուսնալուծվելուց հետո չի կարողանում նախկին կողակցի հետ համաձայնության գալ 6 երեխայի խնամակալության հարցում, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ այժմ դատարանը պարտավորեցրել է Ջոլիին թույլ տալ երեխաներին ավելի շատ ժամանակ անցկացնել հոր հետ: Հայտնի է, որ երեխաներն ապրում են Ջոլիի հետ, որը ցանկանում է միանձնյա խնամակալության իրավունք ստանալ: Սակայն Լոս Անջելեսի դատարանը պարտավորեցրել է դերասանուհուն երեխաների ու Բրեդ Փիթի շփման համար ավելի շատ ժամանակ հատկացնել: Ջոլին պետք է բացատրի երեխաներին, որ Փիթի հետ նրանք ևս ապահով կլինեն: Դատարանը գտնում է, որ հոր հետ խիստ սահմանափակ շփումը կարող է վնասել երեխաներին: Հայտնի է, որ Փիթը կարող է երեխաներին տեսնել օրվա մեջ 4 ժամից ոչ ավելի՝ հոգեբանի ներկայությամբ: Բացի այդ, Ջոլին պարտավոր է նախկին ամուսնուն տրամադրել բոլոր երեխաների հեռախոսահամարները: Եթե Ջոլին հակառակվի դատարանի որոշմանն ու չկատարի տվյալ պահանջները, կարող է պատժվել ու անգամ զրկվել խնամակալության իրավունքից: Հիշեցնենք, որ դերասաններն ունեն վեց երեխա, որից երեքը որդեգիր են, իսկ մյուսները՝ կենսաբանական:   More freedom: The judge laid out a new cellphone policy allowing Pitt to text or call each of his children at will and without Jolie monitoring the conversations https://d1.static.media.condenast.ru/tatler/a1675ca5097d632410fcf6134bd8fe52.jpg/c0113bbb/o/w1023 width="600" /> Negotiations: Jolie and Pitt (pictured in 2009) were ordered to go through the summer schedule over the phone with their children along with two psychologists Картинки по запросу jolie pitt kids    
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.