Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային սպառնալիք այլևս չկա. Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սինգապուրում Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ ունեցած պատմական հանդիպումից հետո Սպիտակ տուն է վերադարձել: «Հենց նոր վայրէջք կատարեցի երկար ճանապարհորդությունից հետո: Այժմ բոլորը կարող են շատ ավելի ապահով զգալ ի տարբերություն այն ժամանակվա, երբ ես նոր ստանձնեցի պաշտոնը: Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային սպառնալիք այլևս չկա: Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը հետաքրքիր էր ու շատ դրական փորձառություն էր: Հյուսիսային Կորեան ապագայի համար մեծ ներուժ ունի»,-գրել է Թրամփը: Այնուհետև ԱՄՆ նախագահը մեկ այլ գրառում է արել, որում, մասնավորապես, նշել է, որ մինչ իր իշխանության գալը, մարդիկ Հյուսիսային Կորեայի հետ պատերազմ էին կանխատեսում: «Նախագահ Օբաման ասում էր, որ Հյուսիսային Կորեան մեր ամենամեծ ու վտանգավոր խնդիրն է: Դա այլևս այդպես չէ. բոլորիդ բարի գիշեր»,-հավելել է Թրամփը: Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Սինգապուրում կայացել է պատմական հանդիպում, որի արդյունքերով ստորագրվել է փաստաթուղթ առ այն, որ Վաշինգտոնը Փհենյանին անվտանգության երաշխիքներ է տալիս, մինչդեռ Փհենյանն իր հերթին հաստատում է իր հանձնառությունը Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցում: Հատկանշական է, որ համաձայնագրում բացակայում է միջուկային զենքից ամբողջովին հրաժարվելու ու միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները ոչնչացնելու մասին պահանջը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.