/// Արժեհամակարգային ճգնաժամի եզրին. բարի գործ անողի գլուխը ծա՞կ է

Արժեհամակարգային ճգնաժամի եզրին. բարի գործ անողի գլուխը ծա՞կ է

«Բարեգործության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների նախագիծը, որն, ըստ էության, պատկանում է նախկին վարչապետ ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանի  կառավարության գրչին, բավական մեծ աղմուկ է բարձրացրել ոչ միայն խորհրդարանում, այլև հասարակական շրջանակներում: Իսկ պատճառն այն անհասկանալի դրույթներն են, որոնք տեղ են գտել փոփոխությունների փաթեթում: Ինչպես հայտնի է, փոփոխությունների նախագծին կտրականապես դեմ է հանդես գալիս  «Ծառուկյան» դաշինքը. խմբակցության պատգամավորներն իրենց վերջին ելույթներում արդարացիորեն էական վտանգներ էին նշմարել Փաշինյանի կառավարության կողմից  կենդանություն ստացած համապատասխան նախագծում:

«Ծառուկյան» դաշինքի վրդովմունքն, անկասկած, հասկանալի է. Հայաստանում ակտիվորեն բարեգործությամբ զբաղվող գրեթե միակ  անձնավորությունը Գագիկ Ծառուկյանն է, ու խոշոր առումով Կարեն Կարապետյանի կառավարության հեղինակած այդ բախտախնդիր փոփոխություններն ի սկզբանե մտահղացված են եղել Ծառուկյան բարեգործի դեմ՝  նրա առաջ արհեստական խոչընդոտներ ստեղծելու,  այսպես ասած՝ ձեռքերը կապելու նպատակով: Այսինքն՝ առաջին հայացքից պետության դերի մեծացմանն ուղղված այս փոփոխությունները մտահղացողները առաջնորդվել են ոչ թե պետության շահերից ելնելով, այլ միանգամայն հակառակ տրամաբանությամբ՝ իբր առավելագույն վերահսկողության տակ առնելու Ծառուկյանի բարեգործական գործունեությունն ու  նրա կողմից իրականացվող կենսական կարևորության ծրագրերը՝ «Ծառուկյան» դաշինքի ու դրա ղեկավարի հեղինակության աճն իբր խստագույն վերահսկողության տակ պահելու նպատակից ելնելով (փորձում էին չեզոքացնել Ծառուկյանի բարձր հեղինակությունից ՀՀԿ-ի համար բխող անխուսափելի վտանգը):

Սա՝ ՀՀԿ-ի մասով: Հարց է առաջանում, սակայն, թե Փաշինյանն ինչո՞ւ է որոշել վերակենդանացնել փոփոխությունների մի նախագիծ, որի թիրախում այժմ փաստացի թիմակից դարձած անհատն է:  Սա մտածվա՞ծ ձեռնարկ է, թե՞ այսպես ասած, իներցիոն բնույթ կրող :

Մեր նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էինք այն հարցին, թե ինչ դրդապատճառներ կարող են ընկած լինել այս վիճելի նախագծին նոր շունչ հաղորդելու ներկա կառավարության մտադրության հիմքում և նշել, որ հավանական է՝ Փաշինյանն  այսպիսով նպատակ ունի ընտրություններին ընդառաջ կանխարգելել մի շարք անցանկալի երևույթներ, բացառել նախկինում տեղ գտած որոշ  պախարակելի դրսևորումների կրկնությունը և այլն:

Հարցն այստեղ այն է, սակայն, որ այս պարագայում ակնհայտորեն գործ ունենք ոչ թե կանխարգելիչ, այլ փաստացի պատժից միջոցառումների հետ. այնպիսի տպավորություն է՝ ասես ցանկացած մեկն, ով, ելնելով սեփական խղճի թելադրանքից, կհամարձակվի մեկ լումա անգամ նվիրաբերել իր մերձավորին կամ ուղղակի ազգակցին, ստիպված է լինելու համակերպվել կիսահանցագործ համարվելու մտքի հետ. կարծես ոչ թե բարի գործ է անում, այլ՝ չարագործություն: Մինչդեռ վստահաբար ասենք նույն ընտրակաշառքների դեմ պայքարի շատ ավելի գործուն ու ոչ վիճելի ձևեր կան, որոնք ցանկության դեպքում կարելի է ու պետք է կյանքի կոչել: Իսկ բարեգործին փաստացի սպառնալու կարիք բնավ չկա, քանի որ այդպիսով խոշոր հաշվով ոչ թե բարեգործն է տուժելու, ոչ թե տուժելու է՝ կոպիտ ասած՝ սեփական գրպանից ծախս անողն, այլ՝ շարքային քաղաքացին, կարիքավորն ու գյուղացին և բոլոր այն ոլոտրտները, որոնց զարգացման համար դիցուք «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տարեկան միլիոնավոր դոլարներ է ծախսում, կատարում հսկայական աշխատանք, քրտինք թափում՝ այդպիսով պետության հետ լիարժեքորեն կիսելով սոցիալական պատասխանատվության բեռը:

Մի ժողովրդական ասացվածխք կա. ասում է՝ ունքը սարքելու փոխարեն աչքն են հանում:  «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ ենթադրող նախագծի պարագայում ակնհայտորեն գործ ունենք հենց նմանատիպ մի երևույթի հետ, ինչի արդյունքում  հարվածի տակ է հայտնվելու ինքը՝ հասարակությունը:

Հեղափոխությամբ ու ժողովդրական լայն զանգվածների անվերապահ աջակցությամբ  իշխանության եկածներն իրավունք չունեն հաշվի չնստել հասարակության կենսական շահերի հետ՝ առնվազը նախորդ իշխանություններից շահեկանորեն տարբերվելու հեռահար նպատակից ելնելով…

Norlur.am

 

 

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-06-13T15:06:01+00:00 Հունիսի 13 15:06|Մեկնաբանություն|0 Comments
//
//