Ամերիկացի սենատորն առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ

ԱՄՆ Միսիսիպի նահանգից սենատոր, Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Ռոջեր Ուիքերն օրինագիծ է ներկայացրել Կոնգրես՝ կոչ անելով նախագահ Դոնալդ Թրամփին պատժամիջոցներ կիրառել մի շարք երկրների նկատմամբ, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի։ Այս մասին գրում է T24 կայքը։ Սենատորը նշել է, որ Թուրքիայում, Ադրբեջանում, Ուզբեկստանում, Ղազախստանում, Թուրքմենստանում, Ուկրաինայում և մի շարք այլ երկրներում պարբերաբար խախտվում են մարդկանց կրոնական ազատություններն ու իրավունքները, և կոչ է արել պատժամիջոցներ սահմանել։ Սենատորը հիշեցրել է Թուրքիայում բանտարկված ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի ու նրա դատավարության մասին։ Նշենք, որ Բրանսոնը Թուրքիայում մեղադրվում է միգրացիոն օրենսդրության խախտման և ահաբեկչամետ քարոզչության համար, նրան սպառնում է 25 տարվա ազատազրկում։ Հայտնի է, որ մասնավորապես Թուրքիայի մասով Ուիքերն առաջարկել է որոշ ֆինանսական պատժամիջոցներ կիրառել այդ երկրի նկատմամբ ու սահմանափակել թուրք պաշտոնյաների՝ ԱՄՆ մուտքի իրավունքը։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.