Վիճաբանություն-ծեծկռտուք Տավուշի մարզում, ծեծի է ենթարկվել Բերդի բժշկական կենտրոնի տնօրենը. Shamshyan.com

Հունիսի 11-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Տավուշի մարզում. տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 13։00-ի սահմաններում Տավուշ քաղաքի «Բերդ» բժշկական կենտրոնի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Տավուշ քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Արմեն Մարդանյանի և Երևան քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Վարդան Հարությունյանի միջև։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ Վ. Հարությունյանը մի քանի անգամ հարվածներ է հասցրել Ա. Մարդանյանի մարմնի տարբեր մասերին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մարդանյանը «Բերդ» բժշկական կենտրոնի տնօրենն է։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.