ՀՀԿ-ի «օդերը փակում են». Փաշինյանի անակնկալը

Շրջանառության մեջ է հայտնվել օրենսդրական մի նախաձեռնություն, որով Կառավարությունը նպատակ ունի փոփոխության ենթարկել «Բարեգործության մասին» օրենքը. Փաշինյանն, ըստ էության, ցանկանում է առավելագույնս հստակցենել «բարեգործություն» ասվածի շրջանակներն ու այդ երևույթն առնել պետական խիստ վերահսկողության երքո: Ըստ այդմ՝ նախատեսվում է էականորեն ընդլայնել բարեգործական գործունեությունը  համակարգող պետական լիազոր մարմնի լիազորությունների շրջանակը: Նախագծով առաջարկվում է վարչապետի որոշմամբ ստեղծել բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, որի կազմին ու կանոնադրությանը վերաբերող հարցերը լուծվելու են բացառապես վարչապետի որոշմամբ: Ասել կուզի՝  Հայաստանում էապես խստացվելու է պետության վերաբերմունքը բարեգործության՝ որպես երևույթի նկատմամբ, ու այն առնվելու է կոշտ վերահսկողության տակ: Փաշինյանի՝ նմանօրինակ նախաձեռնությամբ փաստացի հանդես գալը հատկապես արտահերթ ընտրություններին ընդառաջ, բնականաբար, չի կարող զերծ լինել քաղաքական ենթատեքստից՝ հաշվի առելով այն իրականությունը, որում հայաստանյան հասարակությունն երկար տարիներ ապրել է: Սա, ըստ էության, կոկրետ քաղաքական նպատակ հետապնդող նախաձեռնություն է, որի թիրախն իրականում ոչ թե անհատ բարեգործներն են լինելու, այլ՝ բարեգործության անվան տակ ասենք ընտրակաշառք բաժանողները. ՀՀԿ-ի հնարավորությունների կրճատմանն է ուղղված այս նախագիծը, քանի որ բոլորովին գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ հենց այս քաղաքական ուժն է տարբեր պատճառաբանություններով, այդ թվում և բարեգործության քողի ներքո, բնակչության շրջանում ազատորեն ընտրակաշառք բաժանել, ասֆալտ փռել, ու այգիներ հիմնել՝ իբր ելնելով սեփական ժողովրդի նկատմամբ ունեցած անսահման սիրո զգացումից: Այսպիսով՝ Փաշինյանն, ըստ էության, կանխարգելիչ հարված է հասցնում Հանրապետականին, որն, ինչպես հայտնի է, չնայած չունի ժողովրդական լայն աջակցություն, սակայն տիրապետում է անսահման նյութական միջոցների՝ պլանավորելով առաջիկա ընտրություններին վերարարտադրվել հենց այդ ռեսուրսի առատ օգտագործման շնորհիվ: Հիմա, փաստորեն, ՀՀԿ-ն զրկվում է իր նյութական ռեսուրսներն առաջիկայում ըստ անհրաժեշտության օգտագործելու հնարավորույթունից՝ կանգնելով օրենքից դուրս հայտնվելու վտանգի առաջ՝ իր համար դրանից բխող բոլոր քաղաքական հետևանքներով հանդերձ: Փաշինյանը խնդիր ունի ընտրությունները վերածել ոչ թե  փողային, այլ գաղափարական մրցակցության՝ մի բան, որը կարող է մահացու լինել  Հանրապետականի համար: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.