Բախում՝ Նիկոլ Փաշինյանի ու Արծվիկ Մինասյանի միջև. ի՞նչ է կատարվել

Հունիսի 11-ի կառավարության նիստը բավական թեժ մթնոլորտում է անցել, որի պատճառը «Կենսաթոշակների մասին» օրենքն էր  հանդիսացել. բախման կետ դարձել է կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգի շուրջ վարչապետ Փաշինյանի ու ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանի գաղափարական տարաձայնությունները: Խնդրի շուրջ Փաշինյանի բացատրություններն ակնհայտորեն չեն բավարարել Արծվիկ Մինասյանին: «Բայց ես՝ որպես մարդ, որ Սահմանադրական դատարանում կարողացել ենք ապացուցել համակարգի մի շարք բացերը և նաև, որ համակարգը պետք է վերափոխվեր, այս պահին դժվարությամբ ենք կարողանում գնահատել՝ արդյոք ՍԴ որոշումները կատարվե՞լ են, ռիսկերը վեացվել են, թե՞ ոչ»,-կասկած հայտնելով Փաշինյանի՝ խնդրի շուրջ հնչեցրած այն կարծիքի վերաբերյալ, որ պարտադիրի չեղարկումը կարող էր բացասաբար ազդել երկիր դրսից ներդրումներ բերելու գործընթացի վրա`ունենալով նաև այլ բացասական հետևանքներ, հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների ՀՅԴ-ական նախարարը: Որքան էլ ոմանց կարող է այս լեզվակռիվը սովորաական աշխատանքային պրոցեսի անքակտելի մասնիկ թվալ, անվիճելի է, սակայն, որ Փաշինյան-Մինասյան կամ ավելի ճիշտ կլինի ասել` Փաշինյան-ՀՅԴ այս բախման հիմքում ընկած են լրջագույն պատճառներ: ՀՅԴ-ն, ակնհայտորեն փորձում է այս զգայուն իրավիճակում դիվիդենտներ հավաքել հատկապես բնակչության այն հատվածի շրջանում, որը կտրականապես դեմ է հանդես գալիս պարտադիրին: Շուտով խորհրդարանական ընտրություններ են, ու յուրաքանչյուր կուսակցություն խնդիր ունի հնարավորինս շատ քաղաքական դիվիդենտներ քաղել այդ թվում և մյուսների հաշվին, այս պարագայում՝ առավելապես հեղափոխության: Ակնհայտ է, որ Մինասյանը, վարչապետին «ատամ ցուցադրելով», որոշել էր Դաշնակցությանն «աչոկներ բերել» հենց ի հաշիվ հեղափոխության՝ քայլ, որն իրականում խորքային պատճառներ ունի իր հիմքում: Բանն այն  է, որ Փաշինյանի համապատասխան կեցվածքը կարող է հասարակության շրջանում ոչ միանշանակ ընկալվել՝ տեղիք տալով որոշակի հիասթափությունների՝ մանավանդ որ ժամանակին Նիկոլ Փաշինյանն ինքը դեմ էր հանդես գալիս պարտադիրին ՝ քննադատելով ժամանակի իշխանություններին հակահասարակական  օրենքներ մոգոնելու մեջ: Փաշինյանն, անկասկած, սա հստակ գիտակցում է, սակայն խոստովանում, որ այժմ, պայմնավորված շատ կոնկրետ իրողություններով, ստիպված է վերագնահատել իր նախկին դիրքորոշումն ու  գնալ դժվար ճանապարհով: Մինասյանն էլ, ըստ էության, սեփական կուսակիցներին ապացուցելու համար իր օգտավետությունն, առիթը որոշել է բաց չթողնել ու ապացուցել, որ միակ քաղաքական ուժը, որը մտածում է շարքային մարդկանց մասին, հենց ՀՅԴ-ն է, որը, նույնիսկ ի հաշիվ Փաշինյանի հետ ունեցած կենսական հարաբերությունների, պատրաստակամ է «ինքնազոհողության»  գնով պայքարել պարտադիրի դեմ ու ժողովրդի ձայնը տեղ հասցնել: Իրականում պետք է խոստովանել, որ ՀՅԴ-ի՝ առաջին հայացքից պոպուլիստական թվացող  այս կեցվածքը լիովին տեղավորվում է քաղաքական պայքարի տրամաբանության մեջ՝ պայքար, որն անխուսափելիորեն ծնունդ է առնելու՝ պայմանավորված արտահերթ խորհրդարանական ընտրություններով: ՀՅԴ-ն, որ հասարակության մեջ, թերևս, ամենանվազ ռեյտինգ ունեցող քաղաքական ուժերից մեկն է Հայաստանում, ստիպված է  իր համար ինչ –որ կերպ հենման կետեր գտնել՝ հասարակությանը «պարզ ճակատով» ներկայանալու համար: Հիմա նա այլևս չունի նախկինում հեգեմոն դիրքեր զբաղեցնող ՀՀԿ-ի անվերապահ աջակցությունն ու ստիպված է մարտի նետվել «մերկ ձեռքերով»՝ շատ լավ հասկանալով նաև, որ չնայած պահի թելադրանքով պայմանավորված՝ ՀՅԴ-ն այժմ հեղափոխության կողքին է, սատարում է դրա առաջնորդին, սակայն ընդամենն ամիսներ անց խնդիր է ունենալու հասարակությանը համոզելու, որ հեղափոխությանն, այնուամենայնիվ, կա այլընտրանք, ու այդ այլընտանքը հենց Դաշնակցությունն է՝ Արծվիկ Մինասյանի «գլխավորությամբ»… Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.