Աղվան Հովսեփյանի անակնկալ մայրամուտը. ինչի՞ն սպասել

ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը շատերի համար անակնկալ կերպով հրաժարական է ներկայացրել: Դա տեղի  է ունեցել մեկ այլ կարևոր հրաժարականից օրեր անց, երբ հայտնի դարձավ, որ կամավոր սկզբունքով պաշտոնը թողնելու պատրաստակամություն է հայտնել ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը: Չնայած Հովսեփյանը միառժամանակ  առաջ հայտարարում էր, թե ինքը փաստացի անձեռնմխելի է ու հրաժարական չի տալու ոչ մի դեպքում, սակայն ինչպես կյանքը ցույց տվեց, նրա այդ խսքերը դարձան ոչ թե իրականության արտացոլանքը, այլ ընդամենը սեփական վախը քողարկելու Հովսեփյանի ձգտման բանավոր արգասիքը: Ի՞նչ ժառանգություն է թողնում Աղվան Հովսեփյանն  իրենից հետո: Նա, ըստ էության, թողնում է մի համակարգ, որը ծայրից ծայր կոռումպացված է, եղել է նախորդ իշխանությունների հենարանը՝ ծառայելով քրեա-օլիգարխիայի նյութատնտեսկան շահերին՝ առաջին հերթին ու հետո միայն իրականացրել օրենքով սահմանված իր լիազորությունները: Ճիշտ է՝ միգուցե ոմանք հենց  Հովսեփյանին համարեն՝ համակարգի կայացման գործում մեծագույն ներդրում ունեցած պաշտոնյա, սակայն  հարցն այստեղ այն է, թե ինչ է ասել «համակարգի կայացվածություն» այս պարագայում: Այո՛, համակարգն իսկապես կայացել էր, բայց կայացել էր ոչ թե ի շահ շարքային քաղաքացու կամ նրա իրավունքների պաշտպանության ու արդարադատության, այլ բացառապես ի շահ քաղաքական էլիտաների նեղ շահերի. Հովսեփյանն ինչպես 1 ամիս, այնպես էլ ասենք 10 տարի առաջ ընդամենը մեկ չգրված ֆունկցիա է իրականացրել համակարգի ներսում. շարունակաբար կոծկել է այն ամոթալի խութերը, որոնք պարբերաբար առաջացել են կոռուպցիայի վրա հիմնված արատավոր սիստեմի գործունեության ընթացքում: Հովսեփյանը եղել է ժամանակի քաղաքական իշխանությունների հլու ծառան՝ հաջողացնելով սեփական բաժինը փախցնել այն ընդհանուր կերակրատաշտից, որի հիմնական պաշտպաններից մեկն էլ ինքն է հանդիասացել: Աղվան Հովսեփյանի հեռացումը հույս է ներշնչում, որ հեղափոխությամբ Հայաստանում սկիզբ առած բարեփոխումները վաղ թե ուշ կհասնեն դատաիրավական համակարգին նույնպես, առանց որի կայացման ու ինքնամաքրման, սին կլինեն թե՛ հեղափոխությունը, թե՛ դրա արդյունքում հասարակության շրջանում ձևավորված դրական սպասելիքները: Norlur.am    
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.