Արգավանդ գյուղի ճանապարհին 2 երեխա վրաերթի է ենթարկվել. shamshyan.com

Արգավանդ գյուղի գլխավոր ճանապարհին այսօր՝ ժամը 09։40-ի սահմաններում, բախվել են Mercedes մակնիշի 85 AL 855 համարանիշի և բեռնատար Ford մակնիշի 10 SO 763 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ Վթարի հետևանքով Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա սյանը, իսկ Mercedes-ը առաջ ընթանալով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 2 երեխայի: Վրաերթի ենթարկված երեխաներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որոնցից մեկին քաղաքացիները իրենց ավտոմեքենայով են տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ մյուսին էլ տեղափոխել է շտապօգնության ավտոմեքենան: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.