Սևան-Երևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. կա 1 զոհ և 2 տուժած

Հունիսի 10-ին, ժամը 23:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է կամրջակին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Գ., ծնված 1956 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին: Բախման հետևանքով ուղևորը՝ Մ. Խ.-ն (ծնված 1966 թ.), մահացել է: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, իսկ ուղևոր՝ Է. Կ.-ն (ծնված 1996 թ.)՝ Սևանի ԲԿ: Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր՝ Մ. Խ.-ի (ծնված 1966 թ.) դին ու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.