/// Ըմբշամարտի Մ23 տարեկանների ԵԱ. Հովհաննես Մխիթարյանը` բրոնզե մեդալակիր

Ըմբշամարտի Մ23 տարեկանների ԵԱ. Հովհաննես Մխիթարյանը` բրոնզե մեդալակիր

Ստամբուլում կայացած ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, ազատ ոճային Հովհաննես Մխիթարյանը ևս դարձել է բրոնզե մեդալակիր:

86 կգ քաշային Մխիթարյանը փոքր եզրափակչում շանս չի տվել ռումինացի Միհայի Պալաղիային՝ 10։0։

Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Բրոնզե մեդալակիր էր դարձել նաև ազատ ոճային Գևորգ Մխեյանը, ով վճռորոշ գոտեմարտում հաղթել էր Ադրբեջանը ներկայացնող Պանահ Իլյասլին` 6:2 հաշվով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները նվաճել էին 3 բրոնզե մեդալ։

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-06-11T10:46:44+00:00 Հունիսի 11 10:46|Սպորտ|0 Comments
//
//