Խոշոր վթար Արարատում. Բախումից հետո BMW-ն տապալել է բետոնե էլեկտրասյունը. կան վիրավորներ (ֆոտո)

Արարատի մարզում, այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 19 կմ հատվածում, Մասիսի վարչական տարածքում բախվել են Opel մակնիշի 35 GP 348 համարանիշի և BMW մակնիշի AL 055 LA վրացական համարանիշներով ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախումից հետո BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել բետոնե էլեկտրասյունը, ինչի հետևանքով էլ կոտրվել է BMW-ի անվահեծանը: Վթարի հետևանքով BMW-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որոնց տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները: Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի Էլեկտրացանցեր» ընկերության Արարատի մարզի Մասիսի էլեկտրացանցի ներկայացուցիչներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.