fbpx
/// Մեսին չի բացառել, որ ԱԱ-ից հետո կավարտի կարիերան հավաքականում

Մեսին չի բացառել, որ ԱԱ-ից հետո կավարտի կարիերան հավաքականում

«Sport.es»-ի հետ հարցազրույցում Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին խոսել է հավաքականում իր ելույթները շարունակելու մասին.

«Հնարավո՞ր է ավարտեմ ելույթներս Արգենտինայի հավաքականում ԱԱ-2018-ից հետո, այո՛, ամեն բան կարող է պատահել: Դա կախված է նրանից, թե ինչպես առաջիկա Մունդիալը կդասավորվի մեզ համար:

Մենք երեք եզրափակիչ պարտվեցինք ու դա մի շարք խնդիրներ առաջ բերեց արգենտինական մամուլի հետ շփման մեջ: Մենք տարբեր տեսակետներ ունենք եզրափակիչ դուրս գալու կարևորության վերաբերյալ: Եզրափակիչ հասնելը հեշտ չէ և դա պետք է գնահատել:

Աշխարհի առաջնության ժամանակ հանդես են գալիս շատ ուժեղ ֆուտբոլիստներ: Արգենտինան նույնպես համալրված է բարձրակարգ խաղացողներով, որոնց տարբեր մարզիչներ կցանկանային տեսնել իրենց հավաքականներում»,- Մեսսի խոսքերը մեջբերում է «Spor.es»-ը:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-06-10T22:34:49+00:00 Հունիսի 10 22:34|Սպորտ|0 Comments
//
//