/// Դե Լաուրենտիս. Ժորժինյոն առաջիկա օրերին կտեղափոխի «Մանչեսթեր Սիթի»

Դե Լաուրենտիս. Ժորժինյոն առաջիկա օրերին կտեղափոխի «Մանչեսթեր Սիթի»

«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը խոսել է թիմի կիսապաշտպան Ժորժինյոյի տրանսֆերի շուրջ ստեղծված իրավիճակի մասին.

«Կարծում եմ, որ Ժորժինյոյի` «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունը կիրականանա առաջիկա օրերին: Դա հնարավոր է, քանի որ մենք լավ հարաբերությունների մեջ ենք «Սիթիի» ներկայացուցիչների հետ, սակայն բանակցությունները դեռ ընթանում են:

«Նապոլին» դեռևս չի պայմանավորվել գործարքի արժեքի վերաբերյալ: Չնայած դրան, մենք մոտ ենք վերջնական համաձայնության գալուն»,- Դե Լաուրենտիսի խոսքերը մեջբերում է «The Sun»-ը:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-06-10T21:28:38+00:00 Հունիսի 10 21:28|Սպորտ|0 Comments
//
//