/// Զովունի գյուղում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Volkswagen Jetta»-ն

Զովունի գյուղում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Volkswagen Jetta»-ն

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 12:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ավտովթար, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» մակնիշի (վարորդը՝ Ս. Գ., ծնված 1975 թ.) եւ «Volkswagen Jetta» մակնիշի (վարորդը` Ս. Ղ., ծնված 1973 թ.) ավտոմեքենաները: Ս. Գ.-ին շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-06-10T19:21:34+00:00 Հունիսի 10 19:21|Պատահարներ|0 Comments
//
//