Բաժին : Մամուլի տեսություն
«Ժողովուրդ». Բազմաբնակարան շենքերի համատիրությունների նախագահները խուճապի մեջ են
«Երևանի բազմաբնակարան շենքերի համատիրությունների նախագահները հայտնվել են խուճապային վիճակում: Պատճառն առաջիկայում համատիրությունների լուծարումն է: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ նրանք սկսել են այս ընթացքում Երևանի որոշ բազմաբնակարան շենքերում թեթև կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնել: Մի շենքում վերելակն է նորոգվում, մյուսում՝ մուտքի պատերն են ներկվում, մեկ այլ շենքում էլեկտրալարերի հետ կապված աշխատանքներ են տարվում: Սրանով համատիրությունների մեծ մասը, ընտրակեղծարար նախագահները ուզում են նոր իշխանություններին ցույց տալ, թե իբր իրենք աշխատում են:
Ի դեպ, համատիրությունների լուծարմամբ ոգևորված են ոչ միայն Երևանի, այլև մարզային քաղաքների բնակիչները, նրանց մեծ մասը տարիների ընթացքում պարտքեր է կուտակել համատիրություններին և հիմա հույս ունի, որ դրանք «ջրվեն»:
ՀՀ արդարադատության նախարարությունից, սակայն փոխանցեցին, որ համատիրությունների իրավահաջորդության հարցը դեռ քննարկման փուլում է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: