// «Հրապարակ». Որքա՞ն է «տեղական իշխանիկների» աշխատավարձը

«Հրապարակ». Որքա՞ն է «տեղական իշխանիկների» աշխատավարձը

«Կառավարության երեկվա նիստում Սյունիքի և Արմավիրի մարզպետների փոփոխությամբ ավարտվեց «մարզպետաց դասի» նորացման, թարմացման օպերացիան: Մինչդեռ նախորդ տարեվերջին խոսք կար, թե համայնքների խոշորացման գործընթացի համատեքստում հնարավոր է մարզպետների թիվը կրճատվի:

Նշենք, որ «տեղական իշխանիկների» համբավ ունեցող մարզպետների աշխատավարձը, ըստ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի՝ 661 հազար 400 դրամ է: Փոխմարզպետի աշխատավարձը՝ 529 հազար 120 դրամ: Մարզպետի խորհրդականինը ոչ պակաս ճոխ է՝ 314 հազար 165: Մարզպետի մամուլի քարտուղարինը և օգնականինը՝ 297 հազար 630: Փոխմարզպետի օգնականի աշխատավարձն էլ կկազմի 198 հազար 420 դրամ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-06-09T12:46:58+00:00 Հունիսի 9 12:46|Մամուլի տեսություն|0 Comments
//
//