«Ալաշկերտը» Հանքավանում և Մինսկում հավաքներ կանցկացնի

«Ալաշկերտը» շարունակում է մարզումները` նախապատրաստվելով Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումներին: Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ ալաշկերտցիները մարզվում են «Ալաշկերտ» մարզադաշտում և մարզասրահում,- հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Հավաքականից վերադարձած ֆուտբոլիստներին կարճաժամկետ հանգիստ է տրամադրվել, իսկ լեգիոներները «Ալաշկերտին» կմիանան մինչև հունիսի 14-ը: Այդ օրը Հանքավանում կմեկնարկի մեր թիմը առաջին ուսումնամարզական հավաքը: Հունիսի 26-ից հուլիսի 4-ը «Ալաշկերտն» հավաք կանցկացնի Մինսկում, որտեղ նախատեսված են 2-3 ստուգողական հանդիպումներ: Շուտով վերջնականապես կհաստատվեն մրցակիցները:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.