«Ռոման» ձեռք է բերել Իտալիայի հավաքականի կիսապաշտպանին

Իտալական «Ատալանտայի» կիսապաշտպան Բրիան Կրիստանտեն «Ռոմայից» տեղափոխվել է «Ռոմա»,- հաղորդում է «գայլերի» պաշտոնական կայքը: Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանը հռոմեացիների կազմում կանցկացնի վարձավճարով: Դրանից հետո «Ռոման» պարտավոր է 15 միլիոն եվրոյով գնել Կրիստանտեի տրանսֆերը: Նախատեսված են նաև բոնուսներ մինչև 10 միլիոն եվրոյի չափով: Իտալիայի ավարտված առաջնությունում անցկացրած 36 խաղում 23-ամյա Կրիստանտեն խփել է 9 գնդակ և կատարել երկու արդյունավետ փոխանցում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.