Ստեփանակերտի ծեծկռտուքի գործով մեղադրանք է առաջադրվել ևս 3 անձի. Արցախի դատախազություն

Ստեփանակերտի ծեծկռտուքի գործով մեղադրանք է առաջադրվել ևս երեք անձի: Ինչպես հայտնում է Արցախի Հանրապետության դատախազության պաշտոնական կայքը, նախաքննության ընթացքում Ալբերտ Ավետիսյանին 07.06.2018թ. մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Քանի որ վերջինս գտնվում է ստացիոնար բուժման մեջ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նույն օրը Մհեր Մուսայելյանին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Վերջինիս նկատմամբ ևս որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, հաշվի առնելով նրա` ստացիոնար բուժման մեջ գտնվելու հանգամանքը: Դարձյալ նույն օրը, նախաքննության մարմնի կողմից Դավիթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.