/// Մեկ շաբաթում միջոցառումների ծրագիր ներկայացրեք. Փաշինյանը՝ նախարարներին

Մեկ շաբաթում միջոցառումների ծրագիր ներկայացրեք. Փաշինյանը՝ նախարարներին

Հուսով եմ՝ լավ տրամադրություն ունեք, գոհ եք, որ ԱԺ-ն մեր կառավարությանը վստահության քվե է տվել: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ Ազգային ժողովում հաստատվեց կառավարության ծրագիրը, եւ մենք, ինչպես պայմանավորվել ենք, միջոցառումների ցանկ պետք է հաստատենք, որը բխում է կառավարության ծրագրից»,-ասաց Փաշինյանը:

Նա կոչ արեց, որ մեկ շաբաթյա ժամկետում յուրաքանչյուր նախարարություն ներկայացնի միջոցառումների ծրագիր եւ հաջորդ նիստին փորձեն հաստատեն այն:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին ԱԺ հատուկ նիստում կառավարության ծրագիրն ընդունվեց 62 կողմ, 39 դեմ ձայներով:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-06-08T12:17:39+00:00 Հունիսի 8 12:17|Կառավարություն|0 Comments
//
//