/// Նորագավիթում իրար են բախվել 3 մեքենաներ. կան վիրավորներ

Նորագավիթում իրար են բախվել 3 մեքենաներ. կան վիրավորներ

Երեւանում, հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 18:10-ի սահմաններում Նորագավիթի ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի մոտ բախվել են 30-ամյա Արարատ Բ.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի 51 ST 005 համարանիշի, 58-ամյա Արշակ Դ.-ի վարած «Opel Astra» մակնիշի 34 NS 131 համարանիշի եւ 28-ամյա Վրեժ Բ.-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի 34 CQ 122 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով 3 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-06-08T11:27:19+00:00 Հունիսի 8 11:27|Պատահարներ|0 Comments
//
//