Կոտայքի մարզում բախվել են Ոստիկանության զորքերի և ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողների ավտոմեքենաները. shamshyan.com

Երեկ՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 16։00-ի սահմաններում Գառնի գյուղի Երևանյան փողոցի սկզբնամասում բախվել են Գառնի գյուղի բնակիչ, 22-ամյա Թելման Եղիազարյանի վարած Golf մակնիշի 35 QX 206 համարանիշի և Գողթ գյուղի բնակիչ, 32-ամյա Պատվական Հովասափյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 ՏT 891 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով վարորդներից Թ. Եղիազարյանն ու «07»-ի ուղևորուհի, Գողթ գյուղի բնակիչ, 31-ամյա Վերջանուշ Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գառնիի ամբուլատոր կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրանց տեղափոխել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից Թ. Եղիազարյանը ծառայում է Ոստիկանության Զորքերում, իսկ Պ. Հովասափյանը՝ ՀՀ ՊՆ Երևան քաղաքի Ռազմական ոստիկանությունում։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.