«Փաստ». Ֆի­նան­սա­կան ոլոր­տից՝ փոխ­նա­խա­րա­րի պաշ­տո­նի

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի հունիսի 6-ի որոշմամբ՝ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ: Փամբուխչյանը հատկապես «ֆեյսբուքահայությանը» քաջ հայտնի է որպես բավական ակտիվ օգտատեր: Սակայն քչերն են տեղյակ, որ նա պետական աշխատանքի է անցնում ֆինանսական ոլորտից. Փամբուխչյանն աշխատել է վարկային կազմակերպություններից մեկում՝ զբաղեցնելով բավական լուրջ պաշտոն եւ ստանալով բարձր աշխատավարձ: Մեր տեղեկություններով, նման կարգավիճակն ու աշխատավարձը թողնելու եւ վարչապետի առաջարկն ընդունելու պատճառն այն է, որ Արմեն Փամբուխչյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից է, եւ որոշում կայացնելու համար առաջնային է եղել հանուն երկրի շահերի՝ թիմի կողքին լինելու կարեւորությունը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.