// «Ժամանակ». Արմավիրի մարզպետ կարող է նշանակվել «Նորք» հոգեբուժական կենտրոնի տնօրենը

«Ժամանակ». Արմավիրի մարզպետ կարող է նշանակվել «Նորք» հոգեբուժական կենտրոնի տնօրենը

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ կարող է նշանակվել այս պահին ՀՀ ԱՆ «Նորք» հոգեբուժական կենտրոնի տնօրեն Գագիկ Միրիջանյանը:

Միրիջանյանը որոշ ժամանակ աշխատել է առողջապահության փոխնախարար, իսկ դրանից առաջ Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավարն էր:

Գագիկ Միրիջանյանը վաստակավոր բժիշկ Մուշեղ Միրիջանյանի որդին է: Իսկ ինչ կապ ունի Գագիկ Միրիջանյանը ԲՀԿ-ի կամ «Ծառուկյան» դաշինքի հետ, եթե նկատի ունենանք, որ այս տեղը տրված է «Ծառուկյան» դաշինքին:

Այս ընտրության հետևում չկա որևէ քաղաքական կոնտեքստ, ուղղակի Մուշեղ Միրիջանյանը և Գագիկ Ծառուկյանը ընկերներ են, և Ծառուկյանը որոշել է ընկերոջ որդուն աշխատանքի տեղավորել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-06-08T10:00:06+00:00 Հունիսի 8 10:00|Մամուլի տեսություն|0 Comments
//
//