«Ելք»-ում քաոս է հասունանում

Մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ «Ելք»-ի ներսում սկսել են ընթանալ որոշակի պրոցեսներ, որոնք կարող են լրջագույնս հարցականի տակ դնել այդ դաշինքի գոյության հարցն՝ ընդհանրապես: Մասնավորապես՝ ասվում է, որ խմբակցության նախագահի ընտրության հարցի հետաձգման բուն պատճառն առաջացած անհամաձայնություններն են այն հարցի շուրջ, թե արտահերթ ընտրություններին «Ելք» դաշինքում ներկայացված կուսակցություններն ինչպես են գնալու ընտրությունների՝ մեկ կուսակցության կազմո՞ւմ, թե՞ առանձին-առանձին: Լուրեր են տարածվել, թե  հատկապես «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն է դեմ հանդես գալիս «Ելք»-ի կուսակցական ֆորմատով հանդես գալուն. եթե որոշում կայացվի, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Ելք»-ը ներկայանալու է ոչ թե դաշինքի, այլ կուսակցական ֆորմատով, ապա նոր կուսակցությունում արմատական դերակատարում է ստանձնելու Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանին» ու Արամ Սարգսյանի «Հանրապետությանը» դնելով մարգինալիզացված վիճակի մեջ, քանի որ ոչ միայն այս երկու կուսակցություններն այդպիսով զրկվելու են նոր քաղաքական ուժի կազմում էական ներկայություն ունենալու առավելությունից, ինչպես դաշինքի պարագայում է, այլև ստիպված են լինելու ընկնել Փաշինյանի ՔՊ-ի «դրբի տակ»՝ կանգնելով տհաճ փաստի առաջ: Արդյունքում կստացվի ոչ թե հավասար իրավունքների ու հնարավորությունների վրա հիմնված յուրատեսակ քաղաքական համագործակցություն՝ մեկ կուսակցության տեսքով ու հավասարության հիմքունքներով, այլ վասալային կարգավիճակում հայտնված ԼՀ ու «Հանրապետություն», որոնք ստիպված են լինելու տառացիորեն պարել Փաշինյանի դուդուկի տակ: Ասել կուզի՝ Մարուքյանն ու Սարգսյանը կվերածվեն ընդամենը Փաշինյանի պրոտեժեների՝ կարգավիճակ, որը խիստ անցանկալի է վերջիններիս համար ու խիստ անհեռանկարային: Սակայն մյուս կողմից էլ թե՛ Մարուքյանը և թե՛ Սարգսյանը չեն կարող չհասկանալ, որ այդ կարգավիճակին այլընտրանք որոնելն ու դրա դեմ ապստամբելը կարող է շատ ավելի վատ հետևանքներ ունենալ իրենց  կողմից ղեկավարվող կուսակցությունների ու անձամբ իրենց համար, քան այդ ամենից ձեռնպահ մնալն ու համակերպվելը. նրանք կարող են առհասարակ դուրս մնալ քաղաքական թատերաբեմից՝ ստվերվելով Նիկոլ Փաշինյանի կողմից: Չմոռանանք, որ ժողովրդի շրջանում «Ելք» ասելիս հասկանում են «Նիկոլ Փաշինյան», իսկ «Փաշինյան» ասելիս՝ «Քաղաքացիական պայմանագիր»: Ինչ վերաբերում է «Ելք»-ի ներկա ֆորմատի պահպանմանն, ապա այս ֆորմատն առավելապես ձեռնտու պետք է համարել ԼՀ-ին ու «Հանրապետությանը»: Ակնհայտ է, որ այս երկուսը հենց  Փաշինյանի շնորհիվ են ներկայանալի դարձել հասարակությանն, ու ներկա ստատուսի պահպանումը կարող է ձեռնտու լինել առաջին հերթին Մարուքյանին ու Սարգսյանին, իսկ ահա Փաշինյանին՝ առավելապես ոչ, քանի որ ԼՀ-ն ու «Հանրապետությունը» վաղուց յուրատեսակ տզրուկների  են վերածվել ՔՊ-ի մարմնին, որոնց նույն Փաշինյանը ստիպված է  այժմ իր հետ ուղղակի քարշ տալ: Ինչո՞ւ, ո՞րն է իմաստը… Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.