Ո՞վ է Արցախի նոր պետնախարարը. Կենսագրություն

Արցախի ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը այսօր՝ հունիսի 6-ին նշանակվել է Արցախի պետական նախարար։ Ներկայացնում ենք նրա կենսագրությունը։ Մարտիրոսյան Գրիգորի Իգորի Ծնվել է 1978 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում: 1995 թվականին ավարտել է Ստեփանակերտ քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցը: 1999 թվականին գերազանցությամբ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի բակալավրիատը: 2001 թվականին գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի մագիստրատուրան: 2004 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ասպիրանտուրան: 2004 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն եւ ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 1998-1999 թվականներին աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի եւ վերլուծության պետական վարչությունում` որպես առաջին կարգի տնտեսագետ: 2000-2005 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալությունում` որպես առաջատար մասնագետ: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում` որպես գլխավոր մասնագետ: 2007 թվականին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության պետի տեղակալ: 2008 թվականին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ: 2015 թվականին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ: 2017 թվականին նշանակվել է ԱՀ ֆինանսների նախարար: 2018 թվականին նշանակել է Արցախի պետական նախարար։ 2010 թվականից դասավանդում է Արցախի պետական համալսարանում: Պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով եւ ԼՂՀ վարչապետի հուշամեդալով: Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.