Իմ հրաժարականը կապված չէ ակցիայի մասնակիցների պահանջի հետ. Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյանը նշեց, որ համարում է, թե տնտեսական առումով բարեփոխումները հաջողել են իրականացնել, ժողովրդական արժեքների ամրապնդման, քաղաքացիական հասարակարգի ձևավորման առումով ունեցել են առաջընթաց, բայց այսօր հանրության պահանջն ավելի մեծ է: «Ինձ թվում է` նաև անհրաժեշտ է հաճախակի իրականացնել կադրային փոփոխություններ` սկսում ենք մեզանից»,-ասաց նա և նշեց, որ միշտ էլ հնարավոր է ընդդիմություն լինել, եթե ճանապարհից շեղվեն, բայց խնդրեց հետին մտքեր չունենալ և ավելացրեց, որ իր համար հայրենիքը առաջնահերթ է: «Ուզում եմ ասել, որ առաջին պատմավեպը, որ ես ընթերցել եմ, եղել է «Սամվելը», ինձ թվում է՝ ավելին ասելու կարիք չկա»,-ասաց նա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.