fbpx
/// ԱԱԾ-ն Մշակույթի նախարարությունում ստուգումներ չի իրականացնում. Լիլիթ Մակունց

ԱԱԾ-ն Մշակույթի նախարարությունում ստուգումներ չի իրականացնում. Լիլիթ Մակունց

Ազգային անվտանգության ծառայությունը մշակույթի նախարարությունում ստուգումներ չի իրականացնում: Լրագրողների հետ զրույցում ասաց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

«Բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հնչեց թիվ փոշիացման վերաբերյալ: Ես խնդրեցի, որ իրավապահ մարմինները կատարեն համապատասխան հետաքննություն: Ես փոշիացման մասին տեղյակ չէի, կխնդրեմ, որ համապատասխան մարմինները միջոցներ ձեռնարկեն»,- նշեց Լիլիթ Մակունցը:

Նա ասաց, որ բյուջեի անարդյունավետ բաշխում ու օգտագործում է եղել նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի պաշտոնավարման ժամանակ:

«Նպատակահարմար չեմ գտնում անդրադառնալ տիկին Պողոսյանի պաշտոնավարման ընթացքում կատարած որևէ չարաշահման, եթե դրանք որակվել են չարաշահում, որովհետև կարծում եմ, որ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն դրանով: Ինձ ճիշտ հասկացեք՝ քանի՞ տարի պետք է հետ գնամ, որ դրանով զբաղվեմ:

Այս պարագայում ընթացիկ ողջ գործերը, նոր քաղաքականության մշակումը, ծրագրերը, որոնց ուզում ենք զարկ տալ, մղվելու են հետին պլան: Իմ առաջարկն այն է, որ այն մարմինները, որոնք իրավասու են, հետազոտություն կատարեն, տրվեն գնահատականներ»,- ասաց Լիլիթ Մակունցը:

Հարցին՝ իսկ նախկին նախարար Արմեն Ամիրյանի ժամանակ բյուջեի անարդյունավետ օգտագործում չի՞ եղել, նա պատասխանեց, որ այս կամ այն գործչին առանձին անդրադառնալ պետք չէ:

«Անարդյունավետությունը պայմանավորված է նրանով, փաստացի իրականացված ծրագրերն ավելի շատ են եղել, քան նախատեսվածները»,- ասաց նախարարը:

Մշակույթի նախարարը պատասխանեց նաև այն կարծիքներին, թե Հայաստանում նման նախարարության կարիք չկա: Մակունցը չհամաձայնեց. «Հարգում եմ բոլորի կարծիքը, բայց կարծում եմ, որ մշակույթի նախարարություն Հայաստանին պետք է: Եթե մենք խոսում ենք մշակույթի հարստացման, մշակույթի պահպանության մասին, ապա այն պետք է լինի անմիջականորեն պետական հովանավորության ներքո»:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-06-05T17:17:20+00:00 Հունիսի 5 17:17|Մշակույթ|0 Comments
//
//