ՀՀԿ-ն անճանաչելի կդառնա. Վահրամ Բաղդասարյանի ակնարկը

Հունիսի 5-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե ՀՀԿ-ից վերջին շրջանում նկատվող արտահոսքն արդյունք է  այն բանի, որ կուսակցությունում ոչ մի կերպ չեն ձգտում որևէ մեկին  պահել ուժով: «Մենք խմբակցության ոչ քաղաքական թևին ասել ենք, որ եթե իրենց խանգարող հանգամանքներ կլինեն, ազատ են, կարող են գնալ: Մենք որևէ մեկից կառչած չենք»,- հայտարարել է Վահրամ Բաղդասարյանն ու հավելել, թե ՀՀԿ հենքն այս պահին խմբակցության քաղաքական թևն է: Ինչպես հայտնի է, վերջին շրջանում  կոնկրետ պրոցեսներ են նկատվում հենց Հանրապետականի ներսում. բավական շատացել են կուսակցությունը լքել ցանկացողներն, ու եթե այս տենդենցը կրի շարունակական բնույթ, ապա հայտնի չէ, թե ինչ կմնա ընդամենը շաբաթներ առաջ անհաղթելի համարվող քաղաքական ուժից: Վահրամ Բաղդասարյանի խոքերից, թերևս, կարելի է մեկ հետևություն անել. Հանրապետականը ոչ միայն առանձնակի ողբերգություն չի ապրում կուսակցությունը լքել ցանկացողների պատճառով, այլև, ըստ էության, որոշել են օգտվել առիթից ու «մաքրել ավգյան ախոռները». կուսակցական վերնախավում, ենթադրելի է, հստակ խնդիր է դրված՝ ՀՀԿ-ին ներկայանալի տեսք հաղորդելու, ոչ միայն չխոչընդոտելու ազատ ելումուտն այլև շատ դեպքերում օգտվելու առիթից ու կուսակցությունը մաքրելու այն ավելորդ բալաստից, որ երկար տարիներ ուղեկցել է այս կուսակցությանը՝ դրանից բխող բոլոր տհաճ հետևանքներով: ՀՀԿ-ում հասկացել են, որ ժամանակներն իսկապես փոխվել են, ու եթե ցանկանում են  խուսափել կործանարար ճակատագրից, դառնալ կենսունակ ու վայելել վստահություն, ապա քրեա-օլիգարխիկ կուսակցության համաբվից պետք է ազատվեն՝ վերածվելով քաղաքակիրթ չափորոշիչներին համապատասխպանող մի ուժի, որն ասոցացվում է ոչ թե կասկածելի համբավ ունեցող դեմքերի հետ, այլ՝ քիչ թե շատ ներկայանալի մարդկանց. Փաշինյանի թավշյա հեղափոխությունն ապացուցեց, որ ՀՀԿ-ն տարիներ ի վեր ապրելիս է եղել իր իսկ հորինած անիրական իրականության մեջ, որի փլուզումն, ինչպես պարզվեց, ընդամենն օրերի հարց էր: Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ ՀՀԿ-ում հայաստանյան վերջին իրադարձություններից իսկապես հետևություններ են արել ու փորձելու են ամենասեղմ ժամկետներում կուսակցությունը մաքրել ինչպես այնտեղ ուժի զոռով բերվածներից, այնպես էլ բոլոր նրանցից, ովքեր ի բնե քաղաքական գործիչներ չեն ու չեն կարող դառնալ: Արտահերթ ընտրություններին առավելագույնը մնացել է մեկ տարի ժամանակ, ու դա հենց այն շրջանն է, որի ընթացքում ՀՀԿ-ն պետք է հասցնի անճանաչելիորեն տրանսֆորմացվել՝ մրցունակ դառնալու,  արևի տակ իր կայուն տեղը զբաղեցնելու համար: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.