/// Հարցը մեկ օրում կամ մեկ մարդու միջոցով չպետք է լուծվի, քննարկում պետք է ծավալենք. Լիլիթ Մակունցը՝ օրհներգն ու զինանշանը փոխելու մասին

Հարցը մեկ օրում կամ մեկ մարդու միջոցով չպետք է լուծվի, քննարկում պետք է ծավալենք. Լիլիթ Մակունցը՝ օրհներգն ու զինանշանը փոխելու մասին

Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության օրհներգն ու զինանշանը փոխելու մասին խոսակցություններին: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ այդ հարցով քննարկումներ չեն ունեցել, բայց հաստատեց, որ շատ մարդիկ այդ մասին բարձրաձայնում են:

«Բարձրաձայնվում են և՛ օրհներգի, և՛ զինանշանի փոփոխության հետ կապված հարցեր: Սակայն այդ հարցը մեկ օրում կամ մեկ մարդու միջոցով չպետք է լուծվի, մենք քննարկում պետք է ծավալենք: Այս պահին դեռ չենք ձեռնարկել, բայց անպայման կունենանք քննարկում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:

Նա շեշտեց, որ պատրաստվում են անդրադառնալ խնդրին, քանի որ հարցը գնալով հանրայնանում է, և շատ մարդիկ են դրա մասին բարձրաձայնում:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-06-05T15:23:44+00:00 Հունիսի 5 15:23|Մշակույթ|0 Comments
//
//