Ծառուկյանը բացեց փակագծերը. ԱԱԾ սև ցուցակի ինտրիգը

Ինչպես հայտնի է, Հայաստանում բավական մեծ աղմուկ է բարձրացրել երկրում լայն թափով ընթացող հակակոռուպցիոն միջոցառումների շրջանակներում ԱԱԾ-ի՝ 350 անձանցից բաղկացած համապատասխան ցուցակի առկայության մասին ծառայության ղեկավարի    հայտարությունը: Ներկայում հասարակական լայն հնչեղություն ստացած  ու լայնորեն քննարկվող հարցերից  մեկն էլ, թերևս, այն է, թե կոնկրետ ովքեր կարող են ընդգրկված լինել ԱԱԾ սև ցուցակում: Շատերը նկատած կլինեն, որ վերջին օրերին որոշների կողմից միանգամայն արհեստականորեն շահարկվում  է  այն հարցը, թե վարչապետ Փաշինյանի նախաձենած հակակոռուպցիոն միջոցառումներն ինչպե՞ս կարող են անդրադառնալ, մասնավորապես, Հայաստանի խոշորագույն գործարարներից մեկի՝ Գագիկ Ծառուկյանի ծավալած գործունեության վրա, և կամ կառավարության նախաձեռնություններն, առհասարակ, որքանո՞վ կարող են բխել Ծառուկյանի շահերից, որքանով՝ ոչ: Ծառուկյանի՝ լրագրողների հետ ունեցած հունիսի 1-ի ճեպազրույցն, ըստ էության, սպառիչ պատասխան տվեց այն հարցին, թե ինչ վերաբերմունք ունի գործարարն երկրում ընթացող հակակոռուպցիոն գործընթացի վերաբերյալ, դրա հետ կապված ունի՞, արդյոք, մտավախություն, թե՞ ոչ և այլն: Այն, որ հակակոռուպցիոն միջոցառումները ոչ միայն անհրաժեշտություն են Հայաստանի համար, այլև՝ շատ իմաստներով ուշացած, կհաստատի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Չմոռանանք, որ հենց անաչառ հակակոռուպցիոն միջոցառումների՝ երկար տարիներ ի վեր բացակայության պատճառով է նաև, որ Հայաստանի տնտեսությունն այսօր փաստացի հայտնվել է անդունդի եզրին. շատ իմաստներով հենց տարիներ ի վեր երկրում գործող թաքնված կոռուպցիոն մեխանիզմների բացահայտմանն ուղղված չեղած քայլերն են նաև պատճառ հանդիսացել այն բոլոր դժվարությունների, որոնց պատճառով ժամանակն աշխատել է ոչ թե հօգուտ Հայաստանի, այլ՝ հակառակ երկրի շահերի: Կարո՞ղ էր, արդյոք, խոշորագույն գործարար Գագիկ Ծառուկյանն ի սկզբանե ունենալ ինչ-ինչ մտավախություններ առ այն, որ համապատասխան միջոցառումների շրջանակներում ինքը կարող է  հանկարծ հայտնվել ԱԱԾ թիրախում: Անկասկած՝ ոչ և ահա թե ինչու: Բանն այն  է, որ որքան էլ որոշ չարակամներ փորձեն  իրականությունը ներկայացնել խեղաթյուրված կեպով, փաստը մնում է փաստ, որ Ծառուկյանն երբևիցե չի փորձել հարստություն կուտակել ի հաշիվ պետության կամ հասարակության, ժամանակի իշխանությունների հետ զանազան կասկածելի գործարքների մեջ մտնելու գնով. գործել է շիտակ ու թափանցիկ, բոլորի աչքի առաջ՝ ուժերի ներածին չափով իր լուման ներդնելով տնտեսության զարգացման ազգանվեր գործում, ստեղծելով աշխատետեղեր, հնարավորություն տալով մադկանց՝ արարելու սեփական երկրում: Այսինքն՝ Ծառուկյանի բիզնես գործունեությունը տասնամյակներ  ի վեր կոչված է եղել ոչ թե անձի ինքնանպատակ  հարստացմանն, ինչպես հանրությանը քաջածանոթ որոշ օլիգարխների դեպքում, որոնք պետությանն ու հասարակությանը ծառայելու փոխարեն, պետությունն ու հասարակությանն են ծառայեցրել իրենց շահերին (ի գիտություն բոլորի՝ օլիգարխը նա չէ, ով պարզապես հաջողակ գործարար է, այլ նա, ով հարստություն է կուտակել ի հաշիվ պետական շահերի՝ «մասնավոր» ծառայություններ մատուցելով իշխանական կլաններին), այլ գլխավորապես տնտեսական առաջընթաց պահովելուն: Այսօր էլ՝ հենց այդ նպատակից ելնելով է նաև, որ Ծառուկյանի ջանքերով շարունակում են գործել մի շարք գործարաններ ու այլ  բիզնեսներ.  բացառապես աշխատատեղերի պահպանման նպատակով է, որ Ծառուկյանը ձեռնամուխ չի լինում ՀՀ-ում ունեցած բիզնեսների փակմանն ու դրանց կենսունակության պահպանման նպատակով արտերկրից միլիոնավոր դոլարներ է  բերում Հայաստան (նույն ցեմենտի գործարանի փակման դեպքում շուրջ 1200 մարդ անմիջապես կդառնա գործազուրկ, իսկ ահա խաղատնային բիզնեսի շնորհիվ ՀՀ պետական բյուջե  ամսական մտնում է շուրջ 1 մլն դոլար գումար՝ չհաշված 150 մլն դոլար կատարած նախնական կապիտալաներդրումը՝ Հայաստանում):  Այլ կերպ ասած՝ Ծառուկյանի բիզնես գործունեությունը վաղուց վերածվել է գրեթե բացառապես բարեգործության, ու եթե  մարդն առաջնորդվեր միայն  գործարարությանը հատուկ օրենքներով ու սկզբունքներով, ապա Հայաստանում վաղուց սոցիալ-տնտեսական իմաստով շատ ավելի վատթար պատկեր կստեղծվեր: Իսկ այս ամենն էլ նշանակում է, որ ներկայում ընթացող հակակոռուպցիոն միջոցառումների հարցում ամենաշահագրգռված կողմ կարող է լինել  հատկապես Գագիկ Ծառուկյանը՝ ոչ միայն բիզնես, այլև հենց քաղաքական իրողություններով պայմանավորված. «Ծառուկյան» դաշինքը, կարող են վկայել անխտիր բոլորը, մշտապես հանդես է եկել Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անելու, տնտեսության զարգացումը խոչընդոտող բոլոր հակահասարակական երևույթների վերացման օգտին, իսկ Ծառուկյանի՝ քաղաքականություն մտնելու բուն իմաստն ու նպատակը կա ու ի սկզբանե եղել է նոր Հայաստանի կառուցման համար նպաստավոր պայմանների ստեղծումն ու արդարության մթնոլորտի հաստատումն այս երկրում. Ծառուկյանը չունի ու չի ունեցել որևէ մեկից թաքցնելու բան, քանի որ երբեք, որևիցե ժամանակաշրջանում մութ գործերով չի զբաղվել (եթե նման բան լիներ, ապա նա վաղուց՝ դեռ տարիներ առաջ, քաղաքականությունից հեռացված կլիներ, ու այսօր նույն «Ծառուկյան» դաշինքն ազգային համաձայնության կառավարության անքակտելի մասնիկ չէր հադիսանա): Պետք է հասկանալ, որ շատ իմաստներով այժմ երկրում ընթացող հակակոռուպցիոն միջոցառումների հաջողությունից է կախված լինելու այն, թե որքանով նոր իշխանություններին կհաջողվի համեմատաբար կարճ ժամանակահատվածում իրական արդյունքներ գրանցել, արդարացնել այն սպասումները, որոնք առկա են ժողովրդի շրջանում: Ուստի՝ նույն գործարարների՝ թե՛ խոշորների ու թե՛ մանրերի պարտականությունն է  ամեն կերպ օգնելու, օժանդակելու նոր իշխանություններին  նոր Հայաստանի կերտման գործում: Ծառուկյանն իր մասով վաղուց է տվել հստակ երաշխիքներ… Norlur.am        
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.