/// Զբոսաշրջիկներով ավտոբուսը շրջվել ու վերադարձել է Վրաստան՝ վատ ճանապարհների պատճառով. Փաշինյանը հանձնարական տվեց

Զբոսաշրջիկներով ավտոբուսը շրջվել ու վերադարձել է Վրաստան՝ վատ ճանապարհների պատճառով. Փաշինյանը հանձնարական տվեց

Կառավարության նիստին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 30-31-ին Վրաստան իրականացված պաշտոնական այցը շատ հաջող և արդյունավետ գնահատեց։ Նա ասաց՝ համոզված է, որ հայ-վրացական հարաբերությունները նոր մակարդակի կբարձրացվեն, բայց վարչապետը ընդգծեց մեկ այլ խնդիրը, որի մասին իմացել է Թբիլիսիում։

«Ինձ Թբիլիսիում մեկը մոտեցավ և ասաց, որ զբոսաշրջիկների ավտոբուսը Բագրատաշենի անցակետով մտել է Հայաստան և 30-40 կմ-ից հետո շրջվել, վերադարձել է Վրաստան։ Ավտոբուսի վարորդն ասել է, որ այս ճանապարհներով չի շարունակի վարել։ Տրանսպորտի նախարարից ուզում եմ տեղեկանալ, թե ճանապարհների վերանորոգման ինչ ծրագրեր կան»,-հարցրեց վարչապետը։

Ի պատասխան, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ասաց, որ Իջևան – Նոյեմբերյան ճանապարհահատվածի ուսումնասիրությունները կատարված են, և առաջիկա երկու օրերի ընթացքում արդեն 17․8 կմ ճանապարհի շինարարությունը կսկսվի։

 

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-06-01T11:47:45+00:00 Հունիսի 1 11:19|Կառավարություն|0 Comments
//
//