«Ռենկո» ընկերությունը մտադիր է Հայաստանում ջերմաէլեկտրակայան կառուցել. Ն․ Փաշինյան

«Ռենկո» ընկերության ներկայացուցիչները մտադիր են Հայաստանում ջերմաէլեկտրակայան կառուցել։ Այս մասին ժամանակավոր, համաձայնության կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պայմանավորվածության համաձայն արդարադատության նախարարությունը պետք է զբաղվեր այդ հարցով։ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ արդեն մի քանի աշխատանքային պաշտոնական հանդիպումներ եղել են «Ռենկո» ընկերության ներկայացուցիչների հետ։ «Պայմանագիրը հայերեն տարբերակով պատրաստ է։ Սպասում ենք Էներգետիկայի նախարարության փորձագիտական եզրակացությանը, որպեսզի պայմանագիրը ներառվի առաջիկա կառավարության նիստում»,- նշեց Արտակ Զեյնալյանը։ Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ փորձաքննության արդյունքում ի՞նչը պետք է հստակեցնել, իսկ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը պատասխանեց․«Իրենց կողմից արտադրված էլեկտրաէներգիան ՀՀ-ում լինելու է ավելցուկ, այսինքն՝ ներքին շուկայում չի սպառվելու։ Արտահանման խնդիր կա այստեղ, իսկ մենք իրանական կողմի հետ ունենք պայմանագիր մինչև 2026թ․-ը։ Այս հարցերից հետո կառավարությունը նոր իր վերջնական դիրքորոշումը կհայտարարի»։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.