Վարչապետը Ռամկավար ազատական կուսակցության պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության նախագահ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը: ՌԱԿ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի: Սերխիո Նահապետյանը համոզմունք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երկրում տեղի կունենան այնպիսի բարեփոխումներ, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանն ու նորանոր հաղթանակների արձանագրմանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, ՀՀ նոր կառավարության առաջնահերթություններին, արտագաղթի խնդրին և այլ հարցերի:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.