Երեւանում Toyota-ն բախվել Mercedes-ին, վերջինն էլ կողաշրջված վիճակում հայտնվել է Toyota-ի վրա. կան վիրավորներ (ֆոտո)

Երեւանում, մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում. ժամը 15:20-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում Toyota Camry մակնիշի 11 LV 112 համարանիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes GLC 250 մակնիշի 01 GT 010 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին, ինչի հետեւանքով վերջինը կիսակողաշրջված վիճակում հայտնվել է Toyota-ի վրա: Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 2 մարդ տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.