Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել փոխնախարարներ նշանակելու վերաբերյալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել՝ տարբեր գերատեսչություններում փոխնախարարներ նշանակելու վերաբերյալ: Վարչապետի հրամանագրով՝ Սփյուռքի փոխնախարար է նշանակվել Բաբկեն Տեր Գրիգորյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բաբկեն Տեր Գրիգորյանին նշանակել սփյուռքի նախարարի տեղակալ»,-ասված է հրամանագրում։ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Կարեն Բրուտյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Բրուտյանին նշանակել ֆինանսների նախարարի առաջին տեղակալ»,-ասված է որոշման տեքստում: Ֆինանսների փոխնախարար է նշանակվել Կարեն Թամազյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Թամազյանին նշանակել ֆինանսների նախարարի տեղակալ»,-ասված է վարչապետի ստորագրած որոշման մեջ: Ֆինանսների փոխնախարար է նշանակվել նաև Արմեն Հայրապետյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Հայրապետյանին նշանակել ֆինանսների նախարարի տեղակալ»,-ասված է համապատասխան որոշման մեջ: Առողջապահության նախարարի տեղակալ է նշանակվել Արսեն Դավթյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արսեն Դավթյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,-ասված է Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման տեքստում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.