2017թ. Արցախի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվությունների քննարկումը հանձնաժողովներում շարունակվում է

Մայիսի 21-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Արմեն Սարգսյանը և Ռուսլան Իսրայելյանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Ներկայացնելով կրթության, գիտության և սպորտի բնագավառի 2017թ. տարեկան կատարողականը՝ նախարար Նարինե Աղաբալյանը նշել է, որ հաշվետու տարում ոլորտին հատկացվել է 14 մլրդ 381,1 մլն դրամ, կատարողականը կազմել է 13 մլդ 974,3 մլն դրամ  կամ 97%-ը:
Նախարարի խոսքով՝ բյուջեից հատկացված գումարի զգալի մասն ուղղվել է հանրակրթության ոլորտին: Մշակույթի, երիտասարդության հարցերի նախարարության 2017թ. բյուջեի տարեկան կատարողականի մասին հաշվետվությամբ հանդես է եկել  նախարար Սերգեյ Շահվերդյանը: Նախարարի փոխանցմամբ ոլորտին է հատկացվել շուրջ 1մլրդ 500 հազ դրամ, կատարողականը՝ 96%: Պատգամավորները ոլորտի պատասխանատուներին են առաջադրել Հայաստանի և արտասահմանյան երկրների բուհերում սովորող Արցախի ուսանողներին աշխատանքով ապահովելու, կենտրոնացված միասնական քննությունների, Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի՝ շրջաններում հյուրախաղերի կազմակերպման, տոնական օրերին մշակույթի ոլորտում արվող ծախսերի և այլ թեմաների վերաբերյալ հարցեր:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.