Բացահայտումներ Բրյուսովի ռեկտորի մասին

ԵՊԼՀ մտավորականների մի խումբ մտահոգված են համալսարանի ապագայով և հրապարակայնորեն պահանջում են բուհի ռեկտոր՝ Կարինե Վիլիկի Հարությունյանի հրաժարականը:  Նրանք ահազանգում են՝ ասելով՝ 2016 թվականի ամռանը՝ մասնավորապես, հունիսի 19-ին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց Կարինե Վիլիկի Հարությունյանին, որը մասնագիտությամբ ֆիզիկոս է, նշանակել լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր: Այդ աբսուրդ որոշմանը հետևեցին ֆիզիկոս ռեկտորի անտրամաբանական մի շարք գործողություններ, մասնավորապես, փակվեցին բուհի գիտական մտքի զարգացման համար հանգուցային նշանակություն ունեցող ֆրանսերենի ամբիոնը, անգլերենի հնչյունաբանության և քերականության և անգլերենի բառագիտության և ոճաբանության ամբիոնները միավորվեցին անգլերենի ամբիոնի անվան ներքո, լուծարվեցին կարևոր դերակատարություն ունեցող գիտության և միջազգային կապերի գծով պրոռեկտորի պաշտոնը, ֆինանսատնտեսական հարցերով պրոռեկտորի պաշտոնների փոխարեն նոր հաստիքներ բացվեցին Կարինե Հարությունյանի բարեկամ-հարևան-մտերիմների համար, որոնք բարձր աշխատավարձներով զբաղեցրեցին մարդկային ռեսուրսների կառավարման և տնտեսական հարցերով պրոռեկտորի պաշտոնը, ֆինանսական վարչության և իրավաբանական վարչությունների պետերի և մի շարք այլ պաշտոններ: Հետզհետե Կարինե Հարությունյանը՝ չպատկերացնելով բուհի դերակատարությունը՝ երկրի լեզվաբանական մտքի և լեզվական կրթության զարգացման հարցերում, սկսեց անտրամաբանական որոշումներով ձևափոխել կրթական ծրագրերը՝ ազատվելով այն լուրջ և կարևոր դասընթաացներից, որոնց շնորհիվ է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի շրջանավարտը տարբերվել իր օտար լեզուների փայլուն իմացությամբ և զարդարել ցանկացած կրթական և ոչ կրթական հասատություն, որտեղ նա աշխատել է և իր ներդրումն է ունեցել տարբեր ոլորտների զարգացմանը և առաջընթացին: Կարինե Հարությունյանը մաթեմատիկական ուղղվածություն ունեցող առարկաներ է ներմուծում լեզվաբանական կրթական ծրագրերի մեջ, և դրանք անում է լեզվական դասընթացների հաշվին՝ հեռու լինելով իր դիրքորոշմամբ որ միայն բարձրագույն լեզվաբանական, այլև բարձրագույն կրթությունից: Գաղթնիք չէ, որ թե՛ Կարինե Հարությունյանը, և թե՛ նրա կողմից ֆինանսական վարչության պետ նշանակված Հասմիկ Ղազարյանն ունեն մութ հանցագործ անցյալ, որն ամեն կերպ պարտակվել է իրենց հովանավորների կողմից իրենց գործունեության տարբեր տարիներին: Այդ մասին վկայում են բազմաթիվ հոդվածներ, որոնք տպագրվել են մամուլում տարբեր ժամանակահատվածներում: Մասնավորապես, «Վերջերս ՀՀ ԿԳ փոխնախարար նշանակված Կարինե Հարությունյանը յուրացումներ է կատարել նախարարության եթակայության ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնում: Համաշխարհային բանկի կողմից համաֆինանսավորվող տվյալ ԾԻԳ-ի տնօրենի գործունեության մեջ չարաշահումները բացահայտվել են հենց բանկի կողմից: Բանկի պահանջով էլ, ինչը դրսևորվել է բանկի կողմից հատկացվող վարկը կանգնեցնելու ձևով, տիկին Հարությունյանն ազատվել է տնօրենի պաշտոնից, սակայն իրավապահ մարմինների հետ «առերեսվելու» փոխարեն նշանակվել է փոխնախարար: ԿԳ փոխնախարար նշանակված Կարինե Հարությունյանը շարունակում է համատեղել Դասագրքերի շրջանառու հիմնադրամի տնօրենի պաշտոնը» https://transparency.am/hy/cases/view/4139: 21.12.2010-ին Թրանսփարենսի ինթերնեշնլը նշում է. 20.01.2011-ին «Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել ՀՀ կրթության եւ գիտության նորանշանակ փոխնախարար Կարինե Հարությունյանի մասին ուշագրավ տեղեկություններ: Մասնագիտությամբ ֆիզիկոս ՀՀ ԿԳՆ փոխնախարար Կարինե Հարությունյանը ծնվել է ֆիզիկոսի ընտանիքում, այդ պատճառով ապրել ու մեծացել է «ֆիզգորոդոկում»: Իսկ որտեղի՞ց է նրա մեջ ի հայտ եկել բիզնեսի հանդեպ լուրջ հակվածությունը: Պարզվում է` 90-ականների սկզբին, երբ մեր նորաստեղծ հանրապետությունը գտնվում էր էներգետիկ եւ պարենային ծանր ճգնաժամի մեջ, Հարությունյանների ընտանիքը Լազերային ֆիզիկայի ինստիտուտի տարածքում եւ այդ ինստիտուտին հատկացված հոսանքով աշխատեցնում էր հացի փուռ, զբաղվում էր մսի մշակմամբ եւ այդ մշակումից առաջացած թափոններից` ոսկորներից, խաշ էր պատրաստում վաճառքի համար: «Ընտանեկան բիզնեսի» դպրոցն անցած Կարինե Հարությունյանը 1998-ին, հոր հովանավորությամբ, հայտնվեց կրթության ոլորտում. այն էլ` ոլորտին տրվող Համաշխարհային բանկի «վարկերի վրա»: Խոսակցություններն այն մասին, թե 12 տարիների ընթացքում Համաշխարհային բանկը որեւէ խնդիր չի ունեցել կրթության ԾԻԳ-ի եւ նրա անփոխարինելի տնօրենի հետ, մտացածին են: Պարզվում է` Համաշխարհային բանկը ստուգել եւ հայտնաբերել էր ահռելի խախտումներ ու յուրացումներ (դրանց մասին կխոսենք հետագայում): http://www.yerkir.am/news/view/1926.html Կարինե Հարությունյանի մտերիմն ու աջ թևը՝ ով մասնագիտությամբ ֆիզիկայի ուսուցչուհի է, ևս հայտնվել է այդ բուհում՝ ֆինանսական վարչության պետի պաշտոնում: Նա այստեղ է զբաղեցրել է ՀՀ ԿԳՆ ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի, այնուհետև փոխտնօրենի պաշտոնը: Նրան կողմից կատարված ճարաշահումների մասին ևս անդրադարձ է եղել մամուլում, մասնավորապես, նույն «Չորրորդ իշխանությունը» գրում է, որ «Դեռ 2014թ. ՀՀ ՎՊ-ն կրկին ստուգումներ էր անցկացրել այս նույն ԾԻԳ-ում, կրկին լրջագույն ֆինանսական չարաշահումներ բացահայտել, բայց որեւէ մեկն այդպես էլ պատասխանատվության չէր ենթարկվել, եւ տնօրեն Հասմիկ Ղազարյանը շարունակել էր պաշտոնավարումը, նաեւ՝ վարկային միջոցների չարաշահումները։ Ղազարյանն աշխատանքից ազատվել է միայն այս տարվա հունիսին՝ արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրամանով, չնայած՝ պաշտոնական պատճառաբանությունն այլ էր՝ «սեփական դիմումի համաձայն» Վ.Բրյուսովի անվան պետական լեզվասարակագիտական համալսարանում նրա խոշոր չափերի հափշտակությունները շարունակվում են: Վերանորոգումների, առանց մրցույթների ձեռբերումների, կառուցվածքային փոփոծությունների, կոլեկտիվի անդամներից գումարներ հավաքելու, կայքեր ստեղծելու և վաղաժամկետ գումարներ դուրս գրելու,բուհի բանվերներին աշխատացնելու ճաշարանի վերանորոգման աշխատանքներին, սակայն գումարներն այլ կազմակերպությունների միջոցով փոշիացնելու, պարգևավճարեր միմիայն իրեն և իր թիմին հատկացնելու և էլի շատ ու շատ նրա նախաձեռնությունների տակ թաքնվում են աննախադեպ խոշոր չափի չարաշահումներ, որոնց պատճառով բուհն այսօր հայտնվել է կատվածահար վիճակում, և բուհի լավագույն մասնագետները մեկը մյուսի հետևից լքում են բուհը: Նմանատիպ բազմաթիվ հոդվածներ, որոնք առկա են մամուլում, վկայում են այն մասին, որ օրենքներ խախտած և կրթությունը խեղաթյուրած անձը մնացել է անպատիժ նախորդ իշխանությունների կողմից:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.