Հայտնի է ՀՀ կառավարության ամբողջական կազմը. Նախագահը հրամանագրեր է ստորագրել փոխվարչապետ և նախարարներ նշանակելու մասին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրով՝  Մհեր Գրիգորյանը նշանակվել է փոխվարչապետ: http://www.tert.am/files/001/1/1/3/4/052312112089.jpg?1526143103219 alt="" width="600" height="447" /> «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի. Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետ»,-ասված է նախագահի ստորագրած հրամանագրում: Նախագահի հրամանագրով՝ Արտաքին գործերի նախարար է նշանակվել Զոհրաբ Մնացականյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Զոհրաբ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ նշանակել արտաքին գործերի նախարար»,-ասված է Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրում: http://www.tert.am/files/001/1/1/3/4/%D4%B6%D5%B8%D5%B0%D6%80%D5%A1%D5%A2_1.jpg?1526143151152 alt="" width="600" height="413" /> Նախագահի հրամանագրով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Մանե Թանդիլյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի. Մանե ԹԱՆԴԻԼՅԱՆԻՆ նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,-ասված է հրամանագրում http://www.tert.am/files/001/1/1/3/4/%D5%84%D5%A1%D5%B6%D5%A5.jpg?1526143174746 alt="" width="600" height="337" /> Արմեն Սարգսյանի ստորագրած մեկ այլ հրամանագրվ Արտակ Զեյնալյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի. Արտակ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՆ նշանակել արդարադատության նախարար»,-ասված է հրամանագրում: http://www.tert.am/files/001/1/1/3/4/%D4%B1%D6%80%D5%BF%D5%A1%D5%AF.jpg?1526143201049 alt="" width="600" height="400" /> ՀՀ առողջապահության նախարար է նշանակվել Արսեն Թորոսյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի. Արսեն ԹՈՐՈՍՅԱՆԻՆ նշանակել առողջապահության նախարար»,-ասված է Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրում: http://www.tert.am/files/001/1/1/3/4/%D4%B1%D6%80%D5%BD%D5%A5%D5%B6.jpg?1526143215569 alt="" width="600" height="400" /> ՀՀ գյուղատնտեսության նախարար է նշանակվել ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի. Արթուր ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել գյուղատնտեսության նախարար»,-ասված է նախագահի համապատասխան հրամանագրում: http://www.tert.am/files/001/1/1/3/4/%D4%B1%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D6%80%20%D5%89%D5%A3.jpg?1526143229130 alt="" width="600" height="405" /> Սպորտի և երիտասարդության նախարար է նշանակվել Լևոն Վահրադյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի. Լևոն ՎԱՀՐԱԴՅԱՆԻՆ նշանակել սպորտի և երիտասարդության հար­ցերի նախարար»,-ասված է Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրում: http://www.tert.am/files/001/1/1/3/4/%D4%BC%D6%87%D5%B8%D5%B6.jpg?1526143249296 alt="" width="600" height="410" /> ՀՀ Նախագահի ստորագրած հրամանագրով Ֆինանսների նախարար է նշանակվել Ատոմ Ջանջուղազյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի. Ատոմ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԻՆ նշանակել ֆինանսների նախարար»: http://www.tert.am/files/001/1/1/3/4/%D4%B1%D5%BF%D5%B8%D5%B4.jpg?1526143263768 alt="" width="600" height="336" /> ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվել Հրաչյա Ռոստոմյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի. Հրաչյա ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»,-ասված է հրամանագրում: http://www.tert.am/files/001/1/1/3/4/%D5%80%D6%80%D5%A1%D5%B9%D5%B5%D5%A1.jpg?1526143282720 alt="" width="600" height="383" /> Էներգետիկ ենթակառուց­վածք­ների և բնական պաշարների նախարար է նշանակվել Արթուր Գրիգորյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի. Արթուր ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել էներգետիկ ենթակառուց­վածք­ների և բնական պաշարների նախարար»,-ասված է հրամանագրում: http://www.tert.am/files/001/1/1/3/4/RA-Minister-of-Labour-and-Social-Affairs-Artur-Grigoryan.jpg?1526143338354 alt="" width="600" height="350" /> Մշակույթի նախարար է նշանակվել Լիլիթ Մակունցը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի. Լիլիթ ՄԱԿՈՒՆՑԻՆ նշանակել մշակույթի նախարար»,-ասված է Նախագահի ստորագրած հրամանագրում: http://www.tert.am/files/001/1/1/3/4/32413672_10211714864212449_4694562244241915904_n.jpg?1526143312640 alt="" width="600" height="599" /> ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար է նշանակվել Արծվիկ Մինասյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի. Արծվիկ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար»,-ասված է հրամանագրում: http://www.tert.am/files/001/1/1/3/4/%D4%B1%D6%80%D5%AE%D5%BE%D5%AB%D5%AF.jpg?1526143353410 alt="" width="600" height="398" /> Բնապահպանության նախարար է նշանակվել Էրիկ Գրիգորյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի. Էրիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել բնապահպանության նախարար»,-ասված է հրամանագրում: http://www.tert.am/files/001/1/1/3/4/%D4%B7%D6%80%D5%AB%D5%AF.png?1526143369450 alt="" width="600" height="421" /> ՀՀ տրանսպորտի, կապի և տեղե­կա­տվական տեխնոլոգիաների նախարար է նշանակվել Աշոտ Հակոբյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի. Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել տրանսպորտի, կապի և տեղե­կա­տվական տեխնոլոգիաների նախարար»,-ասված է հրամանագրում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.