ՀՀ նախագահն ընդունել է Քուվեյթի դեսպանին, քննարկվել են տնտեսական կապերն ակտիվացնելու հնարավորությունները

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ-Էնեզիին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Հանրապետության նախագահը կարևորել է Քուվեյթի հետ բարիդրացիական եղբայրական հարաբերությունները և դրանց հետագա զարգացումն ու ամրապնդումը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Քուվեյթի Պետության ղեկավարությանը` հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: Քուվեյթի դեսպանը նույնպես բարձր է գնահատել հայ-քուվեյթյան հարաբերությունների ներկայիս մակարդակը և փոխանցել է Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահի ջերմ ողջույնները և վերջինիս հրավերը՝ պաշտոնական այց կատարելու Քուվեյթի Պետություն: Զրուցակիցները քննարկել են երկկողմ տնտեսական կապերն ակտիվացնելու հնարավորությունները՝ մասնավորապես բանկային, զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.