Նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանն ասել է, որ միշտ մնալու է ՀՀ-ի և հայ ժողովրդի բարեկամը

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:  Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունից: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Տագուչիին՝ որպես Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպանի, պաշտոնավարման ժամանակահատվածում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանն ուղղված նրա ներդրման և արդյունավետ գործունեության համար:  Զրուցակիցները մտքեր են փոխանակել մշակութային կապերի ակտիվացման և բարձրագույն ու ճշգրիտ տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ:  Դեսպան Տագուչին նշել է, որ միշտ մնալու է Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.